Բաժիններ՝

Քանի՞ միլիոն են ծախսում պետական կառույցներն իրենց կայքերի վրա

2012 թ.-ի մարտի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան և ՀՀ բոլոր նախարարություններ` բացառությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

  1. Քանի՞ կայք է ստեղծվել կամ վերամշակվել 2009, 2010 և 2011թթ. ընթացքում տվյալ գերատեսչության համար:
  2. 2009, 2010 և 2011թթ. ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել տվյալ գերատեսչության պաշտոնական կայքի (կայքերի) մշակման (վերամշակման) և գործարկման համար՝ ըստ տարիների:
  3. Խնդրում ենք տրամադրել ֆինանսավորման աղբյուրները:

Օրերս Կենտրոնի կայքում հրապարակվեցին այդ հարցման արդյունքները։ Թվերը բավականին հետաքրքիր են։ Օրինակ, ՀՀ կառավարությունը 2009-2011թթ. ընթացքում ստեղծել և վերամշակել է 3 կայք՝ ` www.gov.am, www.e-gov.am և www.report.gov.am կայքերը.

2010թ.-ին «Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին վերամշակվել է www.gov.am կայքը, ինչն արժեցել է 2.070.000 ՀՀ դրամ,

  • 2010թ.-ին Համաշխարհային բանկի «Պետական արդիականացման ծրագրի» միջոցների հաշվին ստեղծվել է www.e-gov.am կայքի «Ինտերակտիվ բյուջե» բաժինը` 7.465.000 ՀՀ դրամ արժողությամբ և «Լիցենզիաների հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ» բաժինը` 7.481.875 ՀՀ դրամ արժողությամբ,
  • 2011թ.-ին ՀՀ կառավարության աշխատակազմի միջոցներով գործարկվել է www.report.gov.am կայքը, ինչն արժեցել է 800.000 ՀՀ դրամ:

Ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կայքում։

Ամփոփ, պատկերը հետևյալն է. 2009, 2010 և 2011թթ. կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդում են Երևանի քաղաքապետարանը՝ 19.230.000 ՀՀ դրամ, և ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ 19.215.400 ՀՀ դրամ:

Փաստորեն պետական կառավարման համակարգն ահռելի գումարներ է ծախսում կայքերի ստեղծման և սպասարկման վրա։ Հայաստանում այսօր կայք պատրաստելու համար բավական է ընդամենը 500 դոլարը։ Քիչ թե շատ նորմալ կայք ունենալու համար՝ 1500-2000 դոլար, իսկ լուրջ և ներկայանալի կայքեր ստեղծելու համար՝ 4000-5000 դոլար։ Այսինքն՝ պետությունը լավ էլ թանկ է գնել կայք պատրաստելու ծառայությունը։ Ո՞վ իմանա՝ գուցե «ատկատները» թափանցել են նաև բարձր տեխնոլոգիաների՞ ոլորտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս