
Թողարկվել է Opera Mobile 12.1-ը

Opera Software ընկերությունը հայտարարել է, որ թողարկել է Opera Mobile բջջային բրաուզերի նոր տարբերակը, որը նախատեսված Android համակարգով աշխատող շարժական սարքերի՝ պլանշետների և սմարթֆոնների համար:
Ըստ մասնագետների՝ Android-ի համար նախատեսված Opera Mobile 12.1-ի կարող է լավ աշխատել` անկախ նրանից, թե ինչ պրոցեսոր է սարքի հիմքում, քանի որ այն ունի մի շարք նորարարություններ, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն բարձր մատչելիություն ապահովվել կայքերի բջջային տարբերակների հետ, այլ նաև խարդախություններից պաշտպանելու ֆունկցիա ունեն: Այն նաև SPDY պրոտոկոլի աջակցման հնարավորություն ունի:
Նշենք, որ Opera Mobile 12.1 անվճար է:
Այն կարելի է ներբեռնել ընկերության կայքից, կամ` Google play-ից: