Բաժիններ՝

Թմրանյութ՝ 7000 ծրարով

Բելգիայում հայտնաբերվել է երկրի պատմության մեջ երբևիցե բացահայտված թմրանյութի ամենամեծ խմբաքանակը: Այն Անտվերպենի նավահանգիստ է հասել բանանի հետ խառը՝ կոնտեյների մեջ: Մաքսանենգության այս դեպքի բացահայտումից պարզվել է, որ կոկաին տեսակի թմրանյութի ընդհանուր ծավալը եղել է 8 տոննա, որի շուկայական գինը կազմում է ավելի քան 500 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Անտվերպենի դատախազության ներկայացուցչի խոսքերով թմրանյութը լցված է եղել 7 հազար ծրարի մեջ, որոնք քողարկվել են բանանով: Այն Բելգիա է հասել Էկվադորից ժամանած նավով: Բեռը հասցեագրված է եղել նիդրելանդական «Zoetermeer» ձեռնարկությանը:

«РИА Новости»-ի փոխանցմամբ ոստիկանները դիտավորյալ չեն կանխել թմրանյութի տեղափոխումը մինչև նշանակման վայր, որպեսզի մաքսանենգերին ձերբակալեն փաստացի հանգամանքներում: Հաջող կազմակերպված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք, ըստ ոստիկանության, մասնակից են այս գործարքին:

Ավելացնենք,որ կոնտեյներում եղած բանանը փոխանցվել է Ռոտերդամի գազանանոցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս