Վազգեն Խաչիկյանի փաստաբանը հրաժարվե՞լ է պաշտպանել իր համակուրսեցու շահերը

Henarana.am-ի տեղեկություններով,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվել է Խաչիկյանի պաշտպանը լինելուց:

Նշենք, որ Աթանեսյանը Խաչիկյանի համակուրսեցին էր և կայքի հետ զրույցում ասել էր, որ հենց դրա համար է պաշտպանելու նրան:

Վազգեն Խաչիկյանի նոր պաշտպանն այժմ Ժորա Վարոսյանն է, ով, ինչպես հայտնի է` նաև Վազգեն Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի պաշտպանն է:

Վազգեն Խաչիկյանի արդեն նախկին պաշտպան, համակուրսեցի Տիգրան Աթանեսյանից Henaran.am-ը հերաքրքրվել է, թե ինչո՞ւ է հրաժարվել Խաչիկյանի պաշտպանի լիազորություններից:

«Զբաղվածության և ծանրաբեռնվածության պատճառով նախաքննության փուլում ես չեմ ներկայացնի նրա շահերը: Սա երկուստեք պայմանավորվածության արդյունքում է որոշվել: Իսկ արդեն դատաքննության ընթացքում կմիանամ պաշտպանական խմբին»,- ասել է Աթանեսյանը:

Իսկ Ժ. Վարոսյանն էլ ասել է, թե նոր է ծանոթանում գործի նյութերին և չի կարող կանխագուշակել ընթացքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031