Բաժիններ՝

Մարկոս Պիզելլին՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ. Մետալուրգ – Կուբան՝ 2։2

Այսօր Դոնեցկում ազգային հավաքականների խաղերի կապակցությամբ ազգային առաջնություններում հայտարարված ընմիջման ընթացքում տեղի «Մետալուրգն» ու Կրասնոդարի «Կուբանն» անկացրեցին ընկերական հանդիպում։ Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը և կիսապաշտպան Մարկոս Պիզելին խաղադաշտ էին դուրս եկել իրենց թիմերի մեկնարկային կազմում: Ղազարյանը և Մարկոսը ստիպված էին բաց թողնել Հայաստան – Իտալիա հանդիպումը որակազրկման պատճառով:

Ինչպես տեղեկացնում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը, Մարկոսն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ «Կուբանի» մարզիչ Յուրի Կրասնոժանը 88-րդ րոպեին փոխարինել է Պիզելլիին, իսկ Գևորգ Ղազարյանը խաղացել է մինչև 62 րոպեն։

«Մետալուրգ» – «Կուբան» 2։2

1։0՝ Մորայես (5ր.), 1։1՝ Պիզելլի (12ր.), 2։1՝ Նելսոն (37ր.), 2։2՝ Աֆոլաբի (70ր.)

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս