«Անձնական հարաբերությունները ես չեմ մեկնաբանում»

«Անձնական հարաբերությունները ես չեմ մեկնաբանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի պատասխան հայտարարություններին:

«Սրանք անձնական տիրույթում են: Եթե կուսակցության անունից նմանատիպ  հայտարարություն լիներ` սիրով կմեկնաբանեի»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Հարցին՝ արդյոք սրանից հետո վտանգ կա՞, որ կուսակցությունները տարանջատվեն, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Օրակարգում այսօր նման խնդիր չկա: Ես չեմ հասկանում ստեղծված աժիոտաժի պատճառը»:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարության մեջ Խաչատուր Քոքոբելյանին մեղադրել էր «հերթական սուտը» հրապարակելու մեջ: Նաև հայտարարել էր. «Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաև մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»` նրա խոսքի նկատմամբ: Այդ մեկը` եթե երբևէ եղել է, արդեն չկա: Մնացածը նրա և Աստծո օրենքի միջև է: Քաղաքական նպատակահարմարությունից դրդված` կարող էի լռել: Համբերատար սպասելուց հետո, սակայն, նախընտրեցի հռչակել ճշմարտությունը` որպես պատասխանատվության պահանջ իմ համաքաղաքացիների առջև: Եվ վերջում` նրա սատարումը որևէ հարցում ցանկալի չէ»:

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս