Ճավա և Սումատրա կղզիների միջև, Զոնդի նեղուցում արթնացել է Անակ-Կրակատաու հրաբուխը (Կրակատաուի որդի): «Բանդդար Լամպունգն ու դրա շրջական ծածկված են մոխրով: Դեռևս մոխրաշերտն այնքան էլ հաստ չէ, սակայն մեծ քանակությունը մթնոլորտում ստեղծում է տեսողության խնդիրներ ու շատ բնակիչներ պարզապես որոշել են դուրս չգալ»,- հայտարարել են տեղաբնակները: «Սեպտեմբերի 2-ից Անակ Կրակատաուում հայտարարվել է երրորդ աստիճանի վտանգի […]
ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մտադրության մասին ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնեին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանն ասաց.« «Դուռնալու» կոչվող հանդամասը սահմանից շատ հեռու է և գտնվում է դեպի Ճամբարակ եկող հատվածում: Տավուշի մարզում անտառներ շատ կան: Այժմ ոստիկանների հետ մեկտեղ մեր փրկակարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի անտառներում»:
Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:
«Պետք է դատապարտել այս ամոթալի և Եվրոպայի խորհրդի, որի անդամ են հանդիսանում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը, բոլոր արժեքներին հակասող իրավիճակը: Պետք է պահանջել Ռամիլ Սաֆարովի վերահանձնումը և շարունակել նրա դատավճռի իրագործումը միջազգային վերահսկողության պայմաններում»:
Մրցույթի կիսաեզրափակիչ անցած 50 ֆիլմերը տեղադրվել էին YouTube-ի հատուկ Your Film Festival ալիքում, որտեղ YouTube-ի օգտատերերը կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Արդյունքում 10 եզրափակիչ անցածներից հաղթող է ճանաչվել իսպանացի ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» ֆիլմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Համանախագահները երկու արտգործնախարարներին մեկ անգամ ևս հայտնել են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են հայտարարել հունիսի 19-ին Լոս Կաբոսում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Հեռուստաընկերությունը ցուցադրել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է մոնղոլ առաջնորդը զննում միջուկային կենտրոնում տեղադրված ցենտրիֆուգները:
Իրականում դատավորները պետք է բացարձակ կախվածություն ունենան Սահմանադրությունից և օրենքներից և բացարձակ անկախ կլինեն իշխանության մյուս թևերից, այդ թվում՝ նախագահից: Հայաստանում, սակայն, ճիշտ հակառակն է. դատավորները բացարձակ կախվածության մեջ են գործադիր իշխանությունից, ինչը նրանց հնարավորություն է տալիս բացարձակ անկախություն ունենալ Սահմանադրությունից, օրենքներից և ՀՀ քաղաքացուց:
Լրատվամիջոցների հանդիպման թեման երկու հեռուստաընկերությունների միջև համագործակցության նոր ծրագրերն են:
«Սամարիթեր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում գտնվող “Բասեն” սուպերմարկետի աշխատակիցներ` 1989 թ. ծնված Ա. Խորեցյանը, 1990 թ. ծնված Ա. Գրիգորյանը և 1993 թ. ծնված Գ. Մկրտչյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
Երեկ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և հայ-հունգարական հարաբերությունների թեմային զուգահեռ՝ քննարկվում էր նաև հարցի տնտեսական կողմը՝ դիվանագիտական հարաբերությունների սառեցումը բացասական ազդեցություն կունենա՞ Հայաստանի համար։
«Ադրբեջանի նավթային ֆոնդը չի պատրաստվում ներդրումներ անել պետական պարտատոմսերում ու Հունգարիայի այլ ֆինանսական գործիքներում»,- ասված է ֆոնդի` այսօր տարածած հաղորդագրությունում:
Լինի կարիերային խանգարել է այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա մարտին նրա որդին իր «Ֆերարի» ավտոմեքենայով ավտովթարի մասնակից էր դարձել: Այդ միջադեպը մեծ արձագանք էր գտել Չինաստանի հասարակության շրջանում:
«Կա՞ աշխարհում մի ազգ, մի ժողովուրդ, թեկուզ վայրենի կամ կիսավայրենի, որ քնած մարդուն կացնահարողին հռչակի ազգային հերոս, որի անունով կոչեն փողոցներ ու դպրոցներ: Պարզվում է, որ կա: Դա մեր հարևան ոչխարանուն քոչվորներն են, որոնք այսօր իրենց հորջորջում են ադրբեջանցիներ»:
Դեպքի վայր է մեկնել 6 փրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Մենք այս պահին կապի մեջ ենք նաեւ Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաեւ Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Այս մասին ասված է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տարածած հաղորդագրությունում:
Իհարկե, պատերազմի վերսկսման, դրան պատրաստ լինելու հրապարակային կոչերը կարևոր են և՛ Ադրբեջանին, և՛ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ է պաշտպանել սեփական արժանապատվությունը: Սակայն դրանք պետք է «մարտավարական նպատակներից» այն կողմ չանցնեն, քանի որ հայկական կողմից պատերազմի վերսկսման մասին հայտարարությունների շարունակությունը կարող է ստվերել այն հնարավոր օգուտները, որոնք առաջացել են Սաֆարովի գործի արդյունքում:
Նույն օրը` ժամը 23:50-ի սահմաններում, Արգիշտի փողոցի բնակիչ, 21-ամյա Մկրտիչ Բարումյանը Ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 23:00-ի սահմաններում Երևանի 16 թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անծանոթ անձը հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով չպարզված տեսակի ատրճանակ` կրակել է օդ, հետո` զենքը պահել իր վրա, ապա` դիմել փախուստի:
Ռուսաստանի արտգործնախարարությունը քիչ առաջ վերջապես արձագանքել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան ազատություն շնորհելու փաստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անունից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը խորապես մտահոգ է Սաֆարովին արդարացնելու և ազատելու որոշմամբ, ինչպես նաև՝ նրան արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ:
Օգոստոսի 31-ից սկսած ռումինական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցերը:
Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը:
«Ադրբեջանական իշխանությունների որոշումը, ըստ որի նրանք ներում են շնորհել և ազատել են պատասխանատվությունից Հունգարիայի Հանրապետության կողմից իրենց հանձնված՝ հայ սպայի մարդասպանին, չի համապատասխանում եվրոպական իրավունքի ստանդարտներին, այն կասկածի տակ է դնում հանցագործության դեմ պայքարի միջպետական համաձայնագրերը»:
168.am-ի հետ հեռախոսազրույցում Թալին քաղաքի հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց. «Ուրեմն` Ս. Խաչատրյանի ավտոմենքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենային: Տուժողը, ով ստացել է դեմքի շրջանի քերծվածքներ և ծնկոսկրի կոտրվածք, ստանում է ստացիոնար բուժում: Երևի 2-3 օր դեռ հիվանդանոցում պառկած կմնա»:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք բերման են ենթարկել 30 տրանսպորտային միջոց:
Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումները ներկայացրեցին, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսեւորել միասնական եւ հետեւողական մոտեցում: Որոշվեց խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:
«Ես չեմ փոխել որոշումս, որն ավելի վաղ էի ընդունել։ Երկու տարին շատ մեծ ժամանակահատված է, այս ընթացքում փոխվել է կենսակերպս»։
Հրանտ Բագրատյանը կարծում է, որ մինչև լուծում չտրվի մի շարք մասնագիտական հարցերի, սխալ է համաձայնագիր կնքել նման ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ ազատ առևտրի գոտու վերաբերյալ։