ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գնահատական է տվել հանցագործին արդարացնելու Ադրբեջանի քայլերին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տարհանձնելու և նրան ներում շնորհելու վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնել.

«Ադրբեջանական իշխանությունների որոշումը, ըստ որի նրանք ներում են շնորհել և ազատել են պատասխանատվությունից Հունգարիայի Հանրապետության կողմից իրենց հանձնված՝ հայ սպայի մարդասպանին, չի համապատասխանում եվրոպական իրավունքի ստանդարտներին, այն կասկածի տակ է դնում հանցագործության դեմ պայքարի միջպետական համաձայնագրերը:

Այս քայլը, որը փաստացի ուղղված է հօգուտ կարճաժամկետ քաղաքական նպատակների, չի կարող ոչ մի կերպ արդարացվել: Ավելին, հանցագործին հերոսացնելը կնպաստի տարածաշրջանային լարվածության կտրուկ մեծացմանը:

Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի օբյեկտիվ գնահատական տալ տեղի ունեցածին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930