Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է քաղաքային բյուջեի միջոցները «աջ ու ձախ» բաշխելու պրակտիկան։ Այս անգամ էլ քաղաքապետարանի ֆինանսական աջակցությունը հասել է մի կառույցի, որը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ։

Ավինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ Հ1-ին, հատկացվել է 11 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերի թվայնացման աշխատանքների իրականացման համար։

Թե որքանով է Երևանի բյուջեի հաշվին Հանրային հեռուստաընկերության նման ծրագրերի ֆինանսավորումը տեղավորվում քաղաքապետարանի առաջնահերթությունների և լիազորությունների շրջանակում, հարց է։

Երևանի բազմաթիվ խնդիրներ՝ սկսած փողոցների, բակերի ու հանրային տարածքների բարեկարգումից մինչև տրանսպորտային և կոմունալ հարցեր, շարունակում են լուծումներ պահանջել։ Մինչդեռ քաղաքապետարանը 11 միլիոն դրամ է հատկացնում Հ1-ին՝ կինոֆիլմերի թվայնացման համար։

Իհարկե, Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի պահպանումն ու թվայնացումը կարևոր մշակութային նշանակություն կարող են ունենալ։ Սակայն հարցն այլ է՝ արդյո՞ք այդ ծախսը պետք է կատարվի Երևանի հարկատուների հաշվին և հենց քաղաքային բյուջեից։

Քաղաքապետարանը, թերևս, պետք է ավելի հստակ ներկայացնի՝ ինչ հիմնավորմամբ է այս ծախսը համարվել Երևանի համար առաջնահերթ և ինչ հանրային շահ է այն սպասարկում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930