Կալանավորել է Պատվական Մադոյանը
Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:
Շիրակի մարզի դատախազությունից հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն: