Բաժիններ՝

YouTube-ի կազմակերպած փառատոնի հաղթողն արդեն հայտնի է (տեսանյութ)

YouTube-ի  տեսապորտալի կազմակերպած Your Film Festival փառատոնի հաղթող է ճանաչվել իսպանացի  ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» (The Guilt) ֆիլմը, ֆիլմի տևողությունը 13 րոպե է: Այն պատմում է մարդու  մտորումների մասին, որի կնոջ սպանությունից հետո միակ ձգտումը վրեժն է եղել: Իսպանացի ռեժիսորին որպես մրցանակ տրվել է 500 հազար դոլար:
Նշենք, որ փառատոնին մասնակցել են կարճամետրաժ 15 հազար ֆիլմեր՝ 160 երկրներից: Ֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցեր 15 րոպեն: Ժանրային սահմանափակումներ չեն եղել:
Մրցույթի կիսաեզրափակիչ անցած 50  ֆիլմերը տեղադրվել էին  YouTube-ի հատուկ Your Film Festival  ալիքում, որտեղ YouTube-ի օգտատերերը կարող էին քվեարկել ֆիլմերի օգտին: Արդյունքում 10 եզրափակիչ անցածներից հաղթող է ճանաչվել իսպանացի  ռեժիսոր Դևիդ Վիկտորի ստեղծած «Մեղք» ֆիլմը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս