Կրակոցներ 16-րդ թաղամասում
Երեկ` սեպտեմբերի 2-ին, երեկոյան Երևանի 16-րդ թաղամասի Գևորգ Չաուշի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կա վիրավոր քաղաքացի:
shamshyan.com-ի փոխացնմամբ, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված 1 պարկուճ:
Նույն օրը` ժամը 23:50-ի սահմաններում, Արգիշտի փողոցի բնակիչ, 21-ամյա Մկրտիչ Բարումյանը Ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 23:00-ի սահմաններում Երևանի 16 թաղամասի Գեւորգ Չաուշի նկարի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անծանոթ անձը հարվածել է իր դեմքին, որից հետո գոտկատեղից հանելով չպարզված տեսակի ատրճանակ` կրակել է օդ, հետո` զենքը պահել իր վրա, ապա` դիմել փախուստի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը Բաշինջաղյան թաղամասի բնակիչ, 31-ամյա Վահան Հարությունյանն է:
Ձեռնարկվում են օպերատիվ քննչական և հետախուզական միջոցառումներ` հայտնաբերելու Վ. Հարությունյանին ու ատրճանակը: