30 տրանսպորտային միջոց բերման է ենթարկվել

Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք բերման են ենթարկել 30 տրանսպորտային միջոց:
Մեքենաներից 2-ի խլացուցիչներն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված են եղել աղմուկով երթևեկելու համար, 2 մեքենայի վրա տեղադրված են եղել գերհզոր հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, 3 վարորդներ մեքենաները վարել է ոչ սթափ վիճակում, 23-ը տրանսպորտային միջոցը վարել են առանց համապատասխան փաստաթղթերի:
Երթևեկության ընթացքում ճանապարհի ծածկույթն աղտոտելու համար 1 բեռնատար ավտոմեքենայի վարորդի, իսկ երթևեկության ընթացքում ծխելու համար 258 վարորդի նկատամամբ կազմվել են վարչակական իրավախատման վերաբերյալ արձանագրություններ:

Տեսանյութեր

Լրահոս