
«Ա1+»-ը կհամագործակցի իր հետ մրցույթում հեռարձակման իրավունք ստացած «Արմնյուզի» հետ

Վաղը՝ սեպտեմբերի 4-ին, «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցի Վիվալդի սրահում տեղի կունենա «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Արտակ Ալեքսանյանի և «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Լրատվամիջոցների հանդիպման թեման երկու հեռուստաընկերությունների միջև համագործակցության նոր ծրագրերն են: