Երևան-Գյումրի ճանապարհին ավտովթարից վիրավորը դեռ կմնա հիվանդանոցում

Երեկ` ժամը  20.59-ին  Երևան–֊Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վազ-2107»’ մակնիշի 07 dd 505 պ/հ (վարորդ’ 1972 թ. Ծնված Ս.Խաչատրյան) և «Զիլ» մակնիշի 19 լս 474 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Մանուկյան) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ս. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալին քաղաքի հիվանդանոց:

168.am-ի հետ հեռախոսազրույցում Թալին քաղաքի հիվանդանոցի տնօրեն Արմեն Խաչատրյանն ասաց. «Ուրեմն` Ս. Խաչատրյանի ավտոմենքենան բախվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենային: Տուժողը, ով ստացել է դեմքի շրջանի քերծվածքներ և ծնկոսկրի կոտրվածք, երեկ ժամը 21:15-ի սահմաններում ընդունվել է մեզ մոտ: Վիճակը բավարար է: Ստանում է ստացիոնար բուժում: Երևի 2-3 օր դեռ հիվանդանոցում պառկած կմնա»:

Տեսանյութեր

Լրահոս