
Հովիվին դեռ փնտրում են

Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության՝ այսօր, ժամը 15:25-ին տեղեկություն էր ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 1941 թ. ծնված Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս և չի վերադարձել: Դեպքի վայր էին մեկնել 6 փրկարար:
168.am-ի հետ զրույցում ԱԻՆ հերթապահ ուժերի ղեկավար Արսեն Մկրտչյանն ասաց. ««Դուռնալու» կոչվող հանդամասը սահմանից շատ հեռու է և գտնվում է դեպի Ճամբարակ եկող հատվածում: Տավուշի մարզում անտառներ շատ կան: Այժմ ոստիկանների հետ մեկտեղ մեր փրկակարների կողմից որոնողական աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի անտառներում»: