Թուրքիան զենքի վաճառքի ծավալով առաջ է անցել Իսրայելից

Վերջին տարիների ընթացքում զարգացում ապրած Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը, ԱՄՆ-ի տվյալներով, 2011 թ.-ին աննախադեպ աճ է գրանցել: Անցյալ տարվա ընթացքում զենքի վաճառքի ծավալներով Թուրքիան զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը` առաջ անցնելով Իսրայելից:
Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, այդ մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
Ըստ այդ տվյալների` Թուրքիան առաջին անգամ է հայտնվել զենք արտահանողների տասնյակում:
Զարգացած երկրներին վաճառված զենքի դիմաց ստացած գումարով (700մլն դոլար) Թուրքիան առաջ է անցել Իսրայելից և Իսպանիայից:
2004-2011թթ. Իսրայելը 8.7 մլրդ դոլարի զենք է վաճառել` 2011 թ.-ին գրավելով 11-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս