Բաժիններ՝

Կառավարությունը թևերը քշտած չի աշխատել

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ մինչև լուծում չտրվի մի շարք մասնագիտական հարցերի, սխալ է համաձայնագիր կնքել նման ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ ազատ առևտրի գոտու վերաբերյալ։

ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՊՀ անդամ պետությունների հետ ազատ առևտրի գոտու համաձայնագրին, ասել է. «Պայմանագրում չի լուծված հիմնական հարցը՝ երբ մենք դառնում ենք այդ համաձայնագրի անդամ, ինչ մաքսային տարիֆների ենք ենթարկվում: Պայմանագիրը մեր կողմից հեշտությամբ ստորագրվել է: Բանն այն է, որ ստորագրելով ազատ առևտրի պայմանագիր, պետք է հասկանանք, թե ի՞նչ տեսակի բացառություններ կան: Օրինակ՝ Հայաստանն ազատ առևտուր է անում ամեն տեսակ ապրանքներով, բացի մի կետից՝ ծխախոտ: Բայց պարզվում է, որ նմանատիպ հարյուրավոր բացառություններ Ռուսաստանում և Ուկրաինայում կան: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է՝ մեր կառավարությունը չի աշխատել, չի ջանացել, թևերը չի քշտել, որպեսզի այդ բոլոր նրբություններն առաջ քաշի: Այդ ամենը մասնագիտական հարցեր են, որոնք, հարկավոր է, որ ուսումնասիրվեն»։

Ըստ Հ. Բագրատյանի, համագործակցությունը (ըստ նախնական պայմանավորվածության) չի խանգարի այլ միությունների հետ համագործակցությանը, սակայն պայմանագրում կան կետեր, որոնք անմիջականորեն հակասում են վերոնշյալ պնդմանը: «Հարկավոր է նաև խոսել մաքսային տարիֆների մասին, որոնք նույնպես կարևոր են: Եթե Հայաստանը դիզվառելիք ներմուծի՝ նոր համաձայնագրի տարիֆներով սահմանված, ապա Հայաստանում վառելիքի գները կտրուկ կաճեն»:
Ըստ Բագրատյանի՝ կան հարցեր, առանց որոնց լուծման՝ սխալ է նման պայմանագրի կնքումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս