Բաժիններ՝

Կարեն Խաչանովը պարտվել է US Open-ի կիսաեզրափակիչում, սակայն վաստակել է 1,45 մլն դոլար

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը թենիսի ԱՄՆ բաց առաջնության՝ US Open-ի կիսաեզրափակիչում պարտվել է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևին (3:6, 6:7, 6:7)։

Առաջին սեթի կեսին Կարենը թույլ է տվել մատուցման սխալ, ինչի հետևանքով մրցակիցը առավելություն է ստացել:

Մյուս երկու սեթերը թենիսիստները հասցրել են թայ-բրեյքում, ընդ որում` երրորդ սեթի թայ-բրեյքում Խաչանովը հընթացս գրանցելով 3:0 հաշիվ` արդյունքում պարտվել է սեթը:

Խաչանովը երկար ժամանակ հաջող խաղ չէր ցուցադրում և պրոֆեսիոնալ թենիսիստների ATP-ի վարկանիշային աղյուսակում նահանջել էր 50-րդ հորիզոնական: Բայց այս մրցաշարի երկրորդ շրջանում նա հաղթելով աշխարհի 4-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օգե-Ալյասիմին` ի վերջո հասավ կիսաեզրափակիչ: Դրա շնորհիվ նա վարկանիշային աղյուսակում բարձրացել է 24 հորիզոնականով և այժմ 26-րդն է։

Ավելի վաղ Խաչանովը երկու անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կիսաեզրափակիչ՝ 2022 թվականին ԱՄՆ-ի, 2023 թվականին` Ավստրալիայի բաց մրցաշարերում:

Նշենք, որ US Open-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 108 մլն դոլար, որից 1,45 մլն դոլարը Խաչանովը կստանա կիսաեզրափակիչ դուրս գալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930