Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի խաղերն այսուհետ հեռարձակվելու են Արմենիա հեռուստաալիքով։ Սա հարուցել է բազմաթիվ սփյուռքահայերի դժգոհությունը, քանի որ նրանք կզրկվեն մեր ընտրանու խաղերը դիտելու հնարավորությունից։
Հայտարարության տեքստում ՀՀ ԱԺ-ն ոչ միայն խստորեն դատապարտում է կատարվածը և հորդորում ժողովրդավարական բարժեքներով առաջնորդվող բոլոր երկրներին դատապարտել Հունգարիայի և Ադրբեջանի գործաքը, այլև դադարեցնում է պաշտոնական հարաբերությունները Հունգարիայի խորհրդարանի հետ:
40-րդ Շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Չինաստանի հավաքականի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
«Միտքը լավն է, բայց Հանրապետական կուսակցությունը ցանկություններով չի շարժվում: Օրինագիծը կլինի՝ կքննարկենք, եթե կզգանք, որ հետևանքներն արդյունավետ են լինելու, բնականաբար, ձեռք կսեղմենք: Իսկ գաղափարը շատ լավն է, այդ գաղափարի համար ՀՀԿ-ն 1990-ական թթ.-ից պայքարում է»:
«Ներկայացվել է թե՛ մեր, թե՛ «Ժառանգության» կողմից ներկայացված ընդհանուր մոտեցում, որը ներկայացվել է համագումարի բանաձևում: Երբ կգա հարցի քննարկման ժամանակը, կխոսենք»,- պատասխանելով 168.am-ի հարցին` արդյո՞ք «Ազատ դեմոկրատները» կողմ են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը:
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում քննվեց «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանի հայցն ընդդեմ Մշակույթի նախարարության: Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է չեղյալ համարել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից Մհեր Գրիգորյանին «Ցուցահանդեսների կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հրամանը: Դատական նիստի սկզբում հայցվոր կողմը ներկայացրեց հայցը հիմնավորող որոշ փաստարկներ: Այնուհետև ներկայացվեցին Մշակույթի նախարարության իրավապաշտպան […]
Ադրբեջանի ազգային անվտանգության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը հայտնել էր, թե Սաֆարովի անվտանգությունը հոգում է իրենց գերատեսչությունը:
Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է, իսկ արդեն չորս տարի անց գրասենյակը պետք է դառնա ինքնաֆինանսավորվող:
Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ:
… մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները:
Ակումբի մամլո քարտուղար Թոնի Ֆրեյշան հայտարարել է, որ այսօր նախագահների խորհուրդը հաստատել է բյուջեն:
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն ծանոթ չէ մի մեթոդ կամ մեխանիզմ, որը հնարավորություն կտա հատուկ կոշիկներ կրելով՝ քաշ կորցնել: «Ես չգիտեմ հատուկ կախարդական կոշիկներ, որոնք մարդուն նիհարեցնում են: Մասնագիտական ոչ մի գրականության մեջ նիհարեցնող նման մեթոդների չեմ հանդիպել»,- ասում է Վարդանուշ Պետրոսյանը:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույց էր հրապարակել, որում գնահատական էր տրվում այլ պետությունների կողմից մի շարք միջազգային պարտականություններ կատարելու հարցում:
«Կապանի մշակույթի պալատը մեզ աչքով աչք չունի տեսնելու: Լավ բանը ղափանցիներին ժոգա ա տալիս: Ուզում ես լավ բան ստեղծի` ձև չկա: Ինչի՞ կարմիր գույնը տեղ չի գտնում, երբ ղեկավարում է գորշը: Պետք է կողքին ընդհանրապես գույն չլինի, որ ասեն`գորշը գույն ա: Գիտեք` ինչքա՜ն խելացի, տաղանդավոր մարդկանց քշեցին Կապանից»
Երևան քաղաքի այգիները տարբեր ժամկետներով վարձակալության են հանձնվել տարբեր ընկերությունների։ 168.am-ը հետաքրքրվել է քաղաքապետարանից, թե որ այգիները որ ընկերություններին են հանձնվել և ինչ պայմաններով։
վաղը ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Ռոստոմյան փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցը» վերանորոգվել է, հագեցվել հիմնական բժշկական սարքավորումներով, կահույքով: Ավստրիական կողմը հիվանդանոցին տրամադրել է նաեւ արդի բժշկական սարքավորումներ՝ նախատեսված ընդունարանի, ինտենսիվ բուժման, ախտորոշիչ բաժանմունքների եւ վիրասրահների համար: Հիվանդանոցը դարձել է ժամանակակից չափանիշներին համապատասխան բարձրակարգ առողջապահական հաստատություն:
Վերջին տարիներին հայ հասարակության մեջ լայն տարածում գտած նորաձև հարսանեկան արարողությունները բավական թանկ հաճույք են: Հին հայկական ավանդական տաշի-տուշիով արարողություններն արդեն մնացել են կամ անցյալում, կամ էլ` հեռավոր գյուղերում:
Սա խարան է իմ երկրի ճակատին, ուստի ես հայցում եմ հայ ժողովրդի ներողամտությունը: Խնդրում եմ, որքան հնարավոր է շատ հայերի ծանոթացրեք այս նամակիս…».- նշել է իրավագետը:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Սթենֆորդի համալսարանը համարվում է Սիլիկոնյան հովտի սիրտը, որտեղ համաժողով անցկացնելը արդեն իսկ պատվաբեր է:
Արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի համոզմամբ՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման գործընթացը Ադրբեջանի կողմից մշակված օպերացիայի միայն առաջին քայլն էր:
Երևանի քաղաքապետարանը, 168.am-ի հարցմանն ի պատասխան, պարզաբանում է ներկայացրել կանաչապատ տարածքների խնամքի և սպասարկման վերաբերյալ։ Այս տարվա բյուջեով ծախսերը հասել են 1.2 միլիարդ դրամի:
«Քաղաքական շահերը չպետք է ոտնակոխ անեն արդարությունն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է կաթողիկոսն ու հավելել, որ ամբողջությամբ կիսում է հայ ժողովրդի արդար ընդվզումը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպեմբերի 4-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.83 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,45%-ով:
Նրանք կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից, «իրավիճակի վատթարացում թույլ չտալու նպատակով՝ ի շահ տարածաշրջանում կայունության հաստատման և հաշտեցմանն ուղղված ջանքերի»:
«Ադրբեջանը այս քայլով ևս մեկ անգամ հաստատեց, որ վարում է սիստեմատիկ պետական հայատյացության քաղաքականության և այս քայլը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններին եւ մյուս շահագրգիռ մարմիններին: