
Ինչո՞ւ ԱԺ-ն չընդունեց «Ժառանգության» օրինագիծը

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ 168.am-ի այն հարցին, թե որո՞նք են այն պատճառները, որ ԱԺ-ն չընդունեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած` ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Քաղաքական մեծամասնությունը հիմնականում ասում է, որ ռիսկ կա, դա կարող է ինչ-որ տեղ խոչընդոտել բանակցային գործընթացը, և կարող է նոր լարվածություն առաջացնել, որը կարող է հանգեցնել պատերազմի: Մեր փաստարկն այն է, որ ռիսկ կա Լեռնային Ղարաբաղի այս կարգավիճակում պահելը: Այ, սա ավելի մեծ ռիսկ է իր մեջ պարունակում, որ վաղը կարող է Ադրբեջանն օգտվել միջազգային նորմերով ընդունված որոշ դրույթներից և պատերազմ սկսել»: