Սուդանում մոլեռանդ մահմեդականների ամբոխը գրոհով ներխուժել է Գերմանիայի դեսպանատուն
Սուդանում աղմկահարույց «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դիտումից զայրացած ամբոխը գրոհով վերցրել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունը, հայտնում է vz.ru-ն` հղում անելով Reuters-ին:
Գերմանիայի դեսպանատան գրոհի կադրերը ցուցադրվել են Al Jazeera հեռուստաալիքով. դրանցում պարզ երևում է, թե ինչպես են տասնյակ մարդիկ կոտրում երկաթյա պարիսպները և պատերով վեր մագլցում:
Ցուցարարներից մի քանիսին հաջողվել է հասնել դեսպանատան շենքի կտուրը և այնտեղ ամրացնել սև դրոշ` «Ալլահից բացի այլ Աստված չկա, իսկ Մուհամեդն էլ նրա մարգարեն է» գրությամբ:
Նույնպիսի իրավիճակ է ստեղծվել նաև հարևանությամբ գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի մոտ:
Բացի դա, 350 մարդ բողոքի ակցիա է անցկացրել նաև Ինդոնեզիայում` ԱՄՆ-ի դեսպանատան մոտ: Նրանք պահանջել են երկրից վռնդել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին` ի նշան ամերիկյան ֆիլմի դեմ բողոքի: