Արևելյան Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Այսօր երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Վրաստանում՝ Կասպի շրջկենտրոնից 7 կիլոմետր դեպի հարավ, տեղեկացնում է վրացական apsny.ge կայքը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12.29-ին և ունեցել է 2.6 մագնիտուդ ուժգնություն:

Նշվում է, որ երկրաշարժը թույլ է եղել և որևէ ավերածություն չի առաջացրել: Ընդհանրապես, տվյալ շրջանում երկրաշարժեր հազվադեպ են տեղի ունենում: Վերջին անգամ տվյալ գոտում (Կասպիից 11 կիլոմետր հեռավորության վրա) երկրաշարժ էր տեղի ունեցել այս տարվա հունիսին: Այդ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 3,8 մագնիտուդ:

Տեսանյութեր

Լրահոս