
Մեկնարկում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը

Այսօր մեկնարկում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագիրը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ակնաբուժական միջազգային 12-րդ համաժողովի ընթացքում:
«Երեք տարվա ընթացքում կստեղծվի Մանակական կուրության կանխարգելման բարձրակարգ կենտրոն, որի նպատակն է մասնագիտացված ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի տ տարածաշրջանի երեխաներին, ինչպես նաև կանխարգելել անհասների ռետինոթերապիայօ հետևանքով առաջացող մանկական կուրությունը: Մի ծրագիր, որ համահունչ է ՀՀ կառավարության գերակայություններին`նպատակաուղղված երեխաների առողջության պահպանմանը և բարելավմանը»,- ասաց Դ. Դումանյանը:
12-րդ համաժողովի ընթացքում կամփոփվի ԱՆ աշխատանքը, կանցկացվեն մասնագիտական քննարկումներ: