
«Ուրեմն` ԱԺ նիստերը պետք է անցկացնել Ազատության հրապարակում»

«Պետք է բոլորին հասկանալի դառնա, որ մեքենան, հեռախոսները, Ազգային ժողովի շենքը` դրանք բոլորը գործիքներ են, պետական գործիքներ են, այսինքն` եթե ես համաձայնեմ դրան, կնշանակի, որպեսզի ծախսեր շատ չլինեն, Ազգային ժողովի նիստերը ոչ թե անցնեն այստեղ, այլ Ազատության հրապարակում»,- այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` խոսելով ՀԱԿ խմբակցության` ծառայողական մեքենաների վրա ավելի քիչ գումար ծախսելու առաջարկության մասին:
«Ես կարծում եմ, որ իրենց նախահայրերը, երբ որ էդ մեքենաները նստում էին, ավելի թանկ էին բյուջե չունեցող երկրի համար, քան այսօր այդ կիսաայսպես ոչ պատշաճ մեքենաները: Վերջին հաշվով` դրանք գործիք են, որոնք միջազգային չափանիշներով, որ տեսնենք, շատ աղքատիկ վիճակ են` ընդհանրապես, և’ աշխատավարձերը, և’ մեքենաները, և’ այլ միջոցներով,- նշեց Գ. Սահակյանը` ավելացնելով,- Պիտի մտածել հետևյալի մասին, որ աղքատ աղքատությունը չի կարելի վերացնել, բայց նրանք, ովքեր որ տիրապետում են գործընթացները, պարտավոր են աղքատությունը վերացնել: Հարուստին էլ մեղադրեք հարստացման համար»: