Բաժիններ՝

Խանութներում կեղծ մակնշումով մի քանի արտադրողների հին ձու է հայտնաբերվել

Սեպտեմբերի 12-13-ին իրացման կետերում կատարված ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ-ի կողմից 08.09.12թ. եւ  13.09.12թ. օրերին արտադրված,«Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից 10.09.12թ. արտադրված, «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից 29.08.12թ., 03.09.12թ. եւ 05.09.12թ. օրերին արտադրված ձվերը հանդիսանում են ոչ թարմ:

Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ լաբորատոր փորձաքննության եւ փորձագիտական եզրակացության արդյունքում պարզվել է նաեւ, որ մակնշման եւ արտադրության օրերը չեն համապատասխանում:

Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին պահպանել զգոնություն եւ մինչեւ իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել եւ չօգտագործել ձու նշված խմբաքանակներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս