Բաժիններ՝

Քաղաքապետարանը կիսակառույցները գերակա հանրային շահ ճանաչելու համար կդիմի կառավարություն

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ քաղաքապետարանը կդիմի կառավարություն՝ գերակա հանրային շահ ճանաչելու Երևանի այն բոլոր կիսակառույցները, որոնք առաջիկա մեկ ամսվա ընթացքում չեն սկսի կառուցապատումը և չեն ներկայացնի կառուցապատման նախագիծ:

Ի դեպ, ժամանակին հենց քաղաքապետարանն է վաճառել այդ տարածքները տվյալ կառուցապատողներին: Առաջիկայում մասնավոր հյուրանոցների կվերածվեն Հանրապետության հրապարակում տեղակայված ԱԳՆ-ի և տրանսպորի ու կապի նախարարության շենքերը: Նարեկ Սարգսյանը դա հրաշալի գաղափար է համարում: Թե հաջորդը կառավարության որ շենքն է հյուրանոց դառնալու` դեռ հայտնի չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս