
Նյու Յորքում կարգելվի մեծ բաժակներով գազավորված ըմպելիքների վաճառքը

2013թ. մարտ ամսից Նյու Յորքում կարգելվի մեծ բաժակներով գազավորված և շաքար պարունակող այլ ըմպելիքների վաճառքը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է քաղաքապետ Մայքլ Բլումներգը: Վերջինս նշել է, որ իր նախաձեռնության նպատակը Նյու Յորքի քաղաքացիների ճարպակալման դեմ պայքարելն է:
Վաճառքի արգելքը կտարածվի ըմպելիքների վրա, որոնք վաճառվում են արագ սննդի սպասարկման կետերում, պիցերիաներում, ռեստորաններում, թատրոններում, կինոթատրոններում, ստադիոններում ու փողոցներում:
Արգելքը խանութների վրա չի տարածվելու: Ընդունված փաստաթղթի համաձայն՝ շաքար պարունակող ըմպելիպքների տարան չպետք է գերազանցի 16 հեղուկ ունցիան (0,473 լիտր): Օրենքը խախտողներին 200 դոլար տուգանք է սպասվում:
Նյու-Յորքը ԱՄՆ առաջին քաղաքն է, որտեղ նման օրենք է ընունվել: Ի դեպ, քաղաքացիներն արդեն հասցրել են բողոքել ընդունված օրենքի դեմ: Ըստ նրանց՝ օրենքի ընդունումը խախտում է իրենց իրավունքները: