
Samsung-ը ներկայացրեց իր նոր Galaxy Y Hello Kitty Edition-ը

Samsung ընկերությունը Գերմանիայում ներկայացրեց Galaxy Y սմարթֆոնի հատուկ տարբերակը` Galaxy Y Hello Kitty Edition-ը: Այս մասին գրում է talkandroid.com-ը: Բաց վարդագույն երանգներով ու հայտնի կատուների նկարներով սմարթֆոնը նախատեսված է աղջիկների համար:
Նոր սմարթֆոնը ոչ միայն առանձնանում է սմարթֆոնի ետևի մասում Kitty լոգոյով, այլև այն ունի նաև վերամշակված ներքին կոնտենտ, Hello Kitty-ի ձայները, պաստառներն ու նկարները: Hello Kitty ոճով արտաքին դիզայնից բացի՝ Galaxy Y –ի այս մոդելն ունի ունի 3G/HSPA և Wi-Fi ցանցերի սատարում, GPS, Bluetooth, microSD հիշողության քարտ և 2 Մպ տեսախցիկ:
Նշենք, որ Galaxy Y Hello Kitty Edition-ը հասանելի կլինի միայն Գերմանիայում, սարքը արժե 229 եվրո: