
Բուսկետսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերիխիո Բուսկետսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հաղորդում է Fichajes.net-ը:
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը դժգոհ է, որ կատալոնացիներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերեցին «Արսենալի» կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգին, ով խաղում է հենց նրա դիրքում: Ավելին` Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում Բուսկետսի փոխարեն խաղադաշտ մտավ Սոնգը:
Աղբյուրի տվյալներով` հնարավոր է, որ առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Բուսկետսը հեռանա «Բարսելոնայից» և կարիերան շարունակի անգլիական գրանդներից մեկի կազմում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը