Դումանյանի որդին նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավա՞ր
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանn իր դիմումի համաձայն ազտավել է աշխատանքից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի հավաստի աղբյուրները:
Նրա փոխարեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակել է Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդուն` Առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակի նախկին տնօրեն Գուրգեն Դումանյանին:
Հովիկ Աբրահամյանի մեկ այլ հրամանով` Վրեժ Գասպարյանը նշանակվել է ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական:
Նշենք, որ Վրեժ Գասպարյանին ԱԺ բերեց նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, և Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ ընտրվելուց հետո, անընդհատ խոսվում էր նրա` աշխատանքից հետացման մասին: