
«Ձեզ համար է դա սենսացիա, ինձ համար դա սովորական, առօրյա հարցազրույց էր»

Այսօր Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Աժ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի` ֆրանսիական ամսագրին տված հայտնի հարցազրույցին ասաց, թե ինքը դրան չի հավատում: Իսկ դիտարկմանը, թե հարցազրույցում տեղ գտած արտահայտությունների հավաստիությունը հաստատել է նաև հարցազրույցը վարած լրագրողը, Գ. Սահակյանն ասաց.
«Դրա համար լրագրողը կարող է ձայնագրությունը ուղարկել, մենք էլ տեսնենք: Ես չեմ հավատում դրան, եթե դուք էլ չեք հավատում դրան` պահանջեք: Ձեզ համար է դա սենսացիա, ինձ համար դա սովորական, առօրյա հարցազրույց էր»: