
Կցանկանայի աշխատել Մոուրինյոյի հետ. Միչու

Անգլիական «Սուոնսիի» կիսապաշտպան Միչուն պատմել է, որ մեծ հաճույքով է աշխատում Միքայել Լաուդրուպի հետ, սակայն հետագայում կցանկանար խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
«Ամռանը «Սուոնսին» լրջորեն հետաքրքրված էր իմ ծառայություններով: Իսկ, ինչպես հայտնի է, ֆուտբոլիստի համար կարևոր է պետքական լինել ակումբին:
Լաուդրուպը հիանալի մարզիչ է: Նա կարողանում է հանգիստ շարժվել դեպի իր նպատակը՝ մշատպես տրամադրելով ֆուտբոլիստներին:
Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես եկած ցանկացած ֆուտբոլիստ լավ է խոսում նրա մասին: Նա միշտ պաշտպանում է իր խաղացողներին, հետևում է նրանց՝ ստանալով անհրաժեշտ արդյունք: Չէի հրաժարվի նրա հետ աշխատելու հնարավորությունից», – Միչուի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը