
Hewlett-Packard-ը կվերսկսի սմարթֆոնների արտադրությունը

Hewlett-Packard-ը մտադիր է վերսկսել սմարթֆոնների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրեն Մեգ Ուիթմենը՝ Fox Business-ի հետ հարցազրույցի ժամանակ: Նա նշել է, որ բազմաթիվ զարգացող երկրներում սմարթֆոնը միակ հասանելի էլեկտրոնային սարքավորումն է: Այն գնում են մարդիկ, ովքեր պլանշետներ և նոթբուքեր ձեռք բերելու հնարավորություն չունեն:
HP-ի ղեկավարը նշել է, որ իր ընկերությունն «աշխատում» է այդ ապրանքի ուղղությամբ, առավել մանրամասներ նա չի հաղորդել: