
Ֆալկաոն ամեն ինչից գոհ է Ատլետիկոյում. Դիեգո Կոստա

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան վստահ է, որ հարձակման գծում իր թիմակից Ռադամել Ֆալկաոն չի մտածում այլ ակումբ տեղափոխվելու մասին:
«Ֆալկաոն հավաքականից վերադարձել է հրաշալի տրամադրությամբ, քանի որ նրան հաջողվել է երկու գոլի հեղինակ դառնալ Կոլումբիայի կազմում: Ռադամելն ամեն ինչից գոհ է Մադրիդում և ուրախ է խաղալ «Ատլետիկոյում»: Ոչ մի տեղ նրա համար այնքան լավ չի լինի, որքան այստեղ», – Կոստայի խոսքերը մեջբերում է Tutto Mercato-ն:
Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ էր տարածվել, թե Ֆալկաոն արդեն ձմռանը կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը