Դիաբետ բուժող դեղամիջոցները բուժում են նաև ալցհեյմերի հիվանդությունը
Դիաբետի բուժման համար նախատեսված դեղամիջոցները կարող են բուժել նաև ալցհեյմերով հիվանդներին: Այս եզրակացությանն են հանգել Իռլանդիայի համալսարանի գիտնականները` ուսունասիրելով ալցհեյմերով հիվանդների օրգանիզմի ռեակցիան:
Երկրորդային դիաբետի դեպքում վնասվում են ուղեղի նյարդային բջիջները, ինչը հաճախ ալցհեյմերի հիվանդության պատճառ է դառնում: Գիտնականները համոզված են, որ երկրորդային դիաբետի բուժման դեղամիջոցներն օգնում են ուղեղի նյարդային բջիջներն առողջ պահել և խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից:
Իրենց ենթադրությունները հաստատելու համար`գիտնականներն ընտրել են դիաբետի բուժման դեղամիջոցներից մեկը, և այն փորձարկել են մկների վրա: Արդյունքում նրանք հասկացել են, որ դեղամիջոցն ուղեղի նյարդային բջիջների վրա բարերար ազդեցություն է թողնում: