
Հնդկաստանում ջրհեղեղի ու սողանքների զոհերի թիվը հասել է 45-ի

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի ու դրան հետևած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ևս 18-ը անհետ կորած են համարվում, հաղորդում է AFP-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 28 զոհվածի ու 50 անհետ կորածի մասին:
Տեղատարափ անձրևները, որոնք այս օրերին տեղացել են Ուտտարակհանդ նահանգում, դարձել են ուժեղ սողանքների պատճառ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սողանքը քշել է մի քանի տասնյակ տներ 8 գյուղերում: Աղետի գոտում վնասվել են էլեկտրահաղորդման լարերը ու քանդվել ճանապարհները:
Իշխանությունները աղետի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավել են բանակային ստորաբաժանումներ: