
Հարյուր հազարավոր իսպանացիներ ցույցի են դուրս եկել կառավարության տնտեսական քաղաքականության դեմ

Հարյուր հազարավոր իսպանացիներ այսօր դուրս են եկել երկրի մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի դժգոհություն հայտնեն Մարիանո Ռաhոյի պահպանողական կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, որը ներառում է սոցիալական կարիքների համար հատկացումների կրճատում:
Ցույցը տեղի ունեցել՝ «Առա՛ջ: Նրանք ուզում են երկիրը ավերակի վերածել: Պետք է դրան խանգարել» կարգախոսի ներքո:
Բողոքի ակցիային կողմ են արտահայտվել ձախ քաղաքական կուսակցությունները՝ ներառյալ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը:
Ցուցարարների զգալի մասը պետական ծառայողներ են եղել, որոնց աշխատավարձերը Մարիանո Ռաhոյի կառավարությունն իջեցրել է, նրանք նաև զրկվել են ամանորյա հավելավճարներից: