Բաժիններ՝

Ո՞վ ավելի շուտ կհեռանա` Ջերարդը՞, թե՞ Ռոջերսը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գտնում է, որ թիմի ավագ Սթիվեն Ջերարդը պետք է թոշակի գնա: Հյուսիսիռլանդացի մասնագետը  լրջորեն մտադրվել է բաժանվել Անգլիայի հավաքականի 32-ամյա կիսապաշտպանից: Այս մասին հաղորդում է Terrikon-ը:

Ջերարդի փոխարեն` Ռոջերսն իր թիմում ցանկանում է տեսնել կամ «Մալագայի» առաջատար Իսկոյին, կամ էլ Բիլբաոյի «Ատլետիկի» 23-ամյա կիսապաշտպան Անդեր Էրերային: Այս պահին թվում է, թե բասկյան թիմի ֆուտբոլիստին ավելի հեշտ կլինի ձեռք բերել, սակայն Անգլիայի առաջնությունում անհաջող ելությներն ու եվրոպական մրցաշարերի բացակայությունը կարող են խոչընդոտել բանակցությունների հաջող ընթացքին:

Ամեն դեպքում, եթե «Լիվերպուլը» շարունակի նույն կերպ հանդես գալ Պրեմիեր լիգայում (4 խաղ` 2 միավոր, 17-րդ հորիզոնական), ապա թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին ևս պայծառ ապագա չի սպասվում «մերսիսայդյան» ակումբում:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս