
ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կնոջը տեղափոխող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

ԱՄՆ-ում վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կնոջը` Էնն Ռոմնիի տեղափոխող ինքնաթիռը:
Ինչպես տեղեկացնում է TMZ տեղեկատվական կայքը, վթարային վայրէջքի պատճառը եղել է օդաչուի խցիկում բռնկված հրդեհը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Կոլորադո նահանգում` խցիկում առկա ծխի պատճառով:
«Փառք Աստծո ամեն ինչ կարգին է»,- Twitter-ում գրել է հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, ով նույնպես գտնվել է ինքնաթիռում:
Դենվեր քաղաքի հրշեջ ծառայության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ինքնաթիռում «ոչ մեծ հրդեհ է եղել» ինչի հետևանքով որևէ մեկը չի տուժել: