
Յուրա Մովսիսյանը` կրասնոդարյան համերգի գլխավոր դիրիժոր (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Կրասնոդար» – «Մորդովիա» խաղում իսկական համերգ տվեցին Սլավոլյուբ Մուսլինի սաները, և այդ համերգի գլխավոր դիրիժորը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն էր, ով Հայասատանի Հանրապետության Անկախության օրը նշանավորեց 2 գոլով ու գոլային փոխանցմամբ:
Արդյունքում «Կրասնոդարը» հաղթեց 6:1 հաշվով և վաստակած 11 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական, իսկ Յուրա Մովսիսյանը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի թիվը հասցրեց 8-ի և միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցանկը:
«Կրասնոդար» – «Մորդովիա»` 6:1
1:0 – Մովսիսյան (5՛), 1:1 – Բոբյոր (11՛), 2:1 – Մովսիսյան (30՛), 3:1 – Մարտինովիչ (38՛), 4:1 – Անջելկովիչ (54՛), 5:1 – Իգնատև (56՛), 6:1 – Վանդերսոն (90՛)
Մովսիսյանի դուբլը.
Յուրա Մովսիսյանի վտանգավոր հարվածը.
Մովսիսյանի անվան գոլը. Յուրան փոխանցում է կատարում Անջելկովիչին՝ 4։1.
Մովսիսյանը կարող էր վերջին վայրկյաններին դառնալ հեթ-տրիկի հեղինակ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը