Գտել են Արագած լեռան վրա մոլորված արշավախմբի անդամներին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 21-ին ժամը 10.00-ի սահմաններում  7 հոգուց բաղկացած արշավախումբը Արագածոտնի մարզի Արագած գյուղից շարժվել է դեպի Արագած լեռան գագաթ և ժամը 19.00-ի սահմաններում՝ բարձրացել հյուսիսային գագաթ: Վերադարձի ճանապարհին արշավախումբը մոլորվել է: Բազմիցս ձեռնարկվել են միջոցառումներ կապ հաստատել արշավախմբի անդամների հետ, սակայն չի հաջողվել: Ժամը 01.59-ին քաղաքացի Գալստյանը տեղեկացրեց, որ արշավախումբը գտնվում է լեռան արևմտյան հատվածում (դեպի Արագած գյուղ տանող ճանապարհին): Հավանական դեպքի վայր է մեկնել 10 հրշեջ-փրկարար և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: փրկարարները հայտնաբերել են ապարան քաղաքի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Մեհրաբ Հակոբյանին, 1990 թ. ծնված Մանուկ Բարսեղյանին, 1992 թ. ծնված Գեղամ Տոնոյանին, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 1992 թ. ծնված Գոռ Գրիգորյանին, 1993 թ. ծնված Լևոն Վարդանյանին և Վրաստանի հանրապետության քաղաքացիներ՝ 1991 թ. ծնված Նարեկ Անատոլյանին ու 1991 թ. ծնված Արմեն Չախալյանին:

Տեսանյութեր

Լրահոս