«Չի կարելի Անկախության տոնին կուսակցական երանգ տալ»

Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության նախագահ Յուրա Մանուկյանը նշեց, որ ինքը մասնակցել է նախագահի հրավիրած միջոցառմանը: 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն Անկախության տոնը պատրաստվում է նշել Մարզահամերգային համալիրում` ՀՀ նախագահի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցելով:

«Անկախությունը միակ նվաճումն է, որ բոլորին է պատկանում, ոչ թե մեկ կուսակցության կամ մեկ խումբ մարդկանց: Ես համաձայն եմ իմ այն ընկերների հետ, որոնք ասում են, ոչ թե՝ անկախության, այլ՝ անկախության վերականգնման օր,  քանի որ անկախությունը կորցրած ազգը նորից վերագտավ այն: Դա մեզ համար մեծ պատիվ է, պարծենկոտություն և պատասխանատվություն»: Ըստ նրա՝ չի կարելի անկախության տոնին կուսակցական երանգ տալ, քանի որ դա նշանակում է՝ փչացնել ամբողջ տոնի էությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930