Կատալոնիայի վարչապետը սպառնում է անկախության հանրաքվեով

Կատալոնիայի կառավարության ղեկավար վարչապետ Արթուր Մասը Իսպանիային սպառնացել է արտահերթ ընտրություններ և անկախության հարցով հանրաքվե անցկացնել:

Ինչպես նշում է Euromag-ը` 2 կողմերի միջև կոնֆլիկտն առաջացել է Մադրիդի կողմից Կատալոնիայից չափից ավելի շատ հարկերի գանձման պատճառով:

Երբ Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյը կատալոնացիներին մերժել է բյուջե ուղարկվող հարկերի չափն անձամբ որոշելու խնդրանքը, Մասը սպառնացել է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Քաղաքական վերլուծաբանները գտնում են , որ նրա կուսակցությունը բոլոր շանսերն ունի մեծամասնություն ստանալու և անկախության հանրաքվե անցկացնելու համար:

«Մենք պետբյուջե ենք վճարում 12 միլիարդ եվրոյով ավելի, քան դրա փոխարեն ստանում ենք: Ուստի չենք ցանկանում Իսպանիայի աղքատ շրջանների բնակիչների պատճառով կաշվից դուրս գալ»,- ասել է Մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930