Եթե Ռոնալդուն չխաղար Ռեալի կազմում, ապա հանդիպումն այլ կերպ կդասավորվեր մեզ համար. Յայա Տուրե
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն դեռ չի մոռացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (2:3):
«Ռոնալդուն որոշիչ ազդեցություն ունեցավ խաղի վրա: «Ռեալի» և «Սիթիի» միջև տարբերությունը մեծ չէր, սակայն որոշիչ եղավ այն, որ Կրիշտիանոն խաղում էր նրանց թիմում:
Եթե չլիներ Ռոնալդուն, ապա բոլորովին այլ խաղ կընթանար: Նրա գործողությունները մշտապես վտանգ էին ստեղծում մեր դարպասի մոտ: Երբ գնդակը Ռոնալդուի մոտ էր, մենք ամբողջ թիմով ստիպված էինք հետ նահանջել: Նա կարող էր հեշտությամբ շրջանցել մեր ֆուտբոլիստներից մի քանիսին:
Կարծում եմ, որ «Ռեալն» ու «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերն են այն պատառով, որ նրանց կազմում անհավանական ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Եվ հենց դա է նրանց առանձնացնում մյուս թիմերից», – Տուրեի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը