
Խաչիկ Մանուկյան. «Մնայունը երկիրն է, մնացածն անցողիկ են»

168.am-ի հարցին, թե տնտեսական առումով ինչպե՞ս կգնահատեք անկախության 21 տարիները, «Մաքս գրուպ» կոնցեռնի նախագահ Խաչիկ Մանուկյանը պատասխանեց, թե այս տարիներին շատ փոփոխություններ են եղել տնտեսության ոլորտում:
«Հարկավոր է նայել, թե մենք ինչ ունեինք մինչ անկախությունը և ինչ ունենք հիմա: Իրականում այդ հարցը ծավալուն է, և մեկ բառով չես մեկնաբանի այդ ամենը: Մենք անկախություն ենք ձեռք բերել, մենք ունենք խորհրդանիշ՝ երկիր, դրանք անգնահատելի բաներ են: Ամենակարևոր ձեռքբերումը դա է՝ ազատությունը, անկախությունը: Մնացածն անցողիկ երևույթներ են` մի քիչ լավ կլինի, մի քիչ` վատ, մի քիչ շուտ կլինի, մի քիչ` ուշ, դա ոչինչ: Մնայունը երկիրն է»,- ասաց Խ.Մանուկյանը: