
Հոկտեմբերի կեսերին արդեն ինչ-որ բան տեսանելի կլինի

«Պահը դեռ չի հասունացել, իրադարձությունների կիզակետին մենք դեռ չենք հասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի 2013 թվականի նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Այն սպասելիքները, թե Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին կհայտարարի իր թեկնածության մասին, տաքացրել էր մամուլը»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Հարցին, թե ե՞րբ կհասունա այդ պահը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի իր վերջնական որոշման մասին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց կարծում եմ` հոկտեմբերի կեսերին արդեն ինչ-որ բան տեսանելի կլինի, քաղաքական վերադասավորումներն արդեն տեսանելի կլինեն»: