
Պետության հետ այդպես չեն վարվում

Այսօր Անկախության 21-րդ տարեդարձի առիթով Սարյանի արձանի հարևանությամբ իրենց ելույթներով հանդես եկան Հայ ազգայի կոնգրեսի անդամներ:
Իր ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ներկաներին անկախության 21-րդ դարեդարձի առիթով շնորհավորելուց հետո Հ. Բագրատյանը հայտարարեց, որ «բոլոր հարցերը լուծելու ենք հետևողական խելացի պայքարով»:
«Ես ժողովրդավար մարդ եմ, բայց դեպքեր են լինում, որ արյունդ սկսում է եռալ, որ ուզում ես պարզապես լսել, որ որևէ մեկին գնդակահարել են: Այդպես չի կարելի: Պետության հետ այդպես չեն վարվում: Չի կարելի»,- ասաց Բագրատյանը: