Ինչպես Ր.Հովհաննիսյանը համոզեց բնապահպաններին իջնել Թումանյանի արձանի պատվանդանից (տեսանյութ)
Այսօր ոստիկաններն ու բնապահպան ակտիվիստները կրկին վիճում էին: Մինչ Ազատության հրապարակում կմեկնարկեր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը, բնապահպան ակտիվիստները պաստառներով ու եռագույնով բարձրացել էին Հ. Թումանյանի արձանի արձանի պատվանդանի վրա՝ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ոստիկանները, բացատրելով, որ պատվանդանը մշակութային արժեք է, պահանջում էին իջնել ներքև:
Չենթարկվելով ոստիկաններին, երիտասարդներն այնպես էին բղավում, որ խլացնում էին հանրահավաքի բացման խոսք ասող Արմեն Մարտիրոսյանի ձայնը:
Բնապահպանները իջան միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորից հետո: «Հպարտ ենք ձեզանով, բնապահպան ակկտիվիստներ: Չկասկածեք, մեր պայքարը նաև մաքուր Հայաստանի, Թեղուտի մեր միջավայրի, երիտասարդների համար է. առաջարկում եմ, եթե ցանկանաք, մեկ երկու քայլ ներքև իջնեք կամ միացեք ժողովրդին, որովհետև սա մեկ պայքար է, եկեք միասին լինենք ժողովրդի հետ»:
Դիմելով բնապահպան Եղիա Ներսիսյանին, ով ևս ակտիվիստների թվում էր, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Եղիա, քո մասին պետք է խոսեմ. կուզենայի այստեղ լինեիր, բայց ձեր որոշումն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորից հետո միայն երիտասարդներն իջան ու իրենց պաստառներով միացան հանրահավաքին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ հաջորդ հանրհավաքին ելույթ են ունենալու նաև Եղիան ու բանապահպաններից ևս մեկը և հայտարարեց, որ իրենք կանգնում են բոլոր բնապահպանների կողքին:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում