Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրեց երկրպագուներից
«Մարզադաշտի մուտքի մոտ տեղի ունեցածի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է «Արմոբիլ» ընկերությունը»,- այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Դիտարկմանը, թե խաղի հաջորդ օրը ՀՖՖ-ն հայտարարություն տարածեց, որ մեղավորները Ոստիկանությունն ու «Արմոբիլ» ընկերությունն են, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը ստիպված է հերքել իր աշխատողների տարածած տեղեկատվությունը: «Իմ աշխատողները սխալվել են. Ոստիկանությունն այդտեղ կապ չունի, ոստիկաններն իրենց գործն են արել: Նորից եմ կրկնում՝ մեղավորը միայն «Արմոբիլ» ընկերությունն է,- նշեց Հայրապետյանը և ներողություն խնդրեց երկրպագուներից,- Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն երկրպագուներից, ովքեր տոմսեր են ձեռք բերել և չեն կարողացել ստադիոն մտնել»:
Հիշեցնենք, որ 168.am-ի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես հարյուրավոր երկրպագուներ՝ տոմսերը ձեռքներին, չէին կիարողանում մտնել մարզադաշտ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը